Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.1192.01.12.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2001 թվականի N 1192

քաղ. Երևան

«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 11, 12 և 17-րդ հոդվածների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

ա) զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը,

բ) սպառազինության և տեխնիկայի, կարևորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծման և պահպանման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության հետ` մինչև 2002 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրագործման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը.

բ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությանը` մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական պահուստի, նյութական արժեքների չնվազեցվող պաշարների ստեղծման, կուտակման, թարմացման և օգտագործման կարգը:

(3-րդ կետը փոփ. 13.02.02 N 133)

4. Քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգն ու ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

(4-րդ կետը խմբ. 04.12.03 N 1592-Ն)

5. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2004 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

ա) քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգը,

բ) ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը:

(5-րդ կետը փոփ. 04.12.03 N 1592-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1192 որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

(հանձնաժողովի նախագահ)

Լ. Ասատրյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի

նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար

Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական

մարմինների վարչության պետ

Ա. Դավոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

քարտուղարության առաջին բաժնի պետ

Գ. Տոռոզյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի

իրավաբանական վարչության պետ

Լ. Ամիրջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

իրավաբանական վարչության պետ

Ն. Առաքելյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի

ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի

վարչության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի բաժնի պետ

Գ. Ղամարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

քարտուղարության առաջին բաժնի պետ

Ա. Աբրահամյան - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի

տեխնիկական շահագործման վարչության տեխնիկական

կազմակերպման և համակարգման բաժնի պետ

Շ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

հատուկ բաժնի պետ

Բ. Շամխալյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության

քաղաքացիական պաշտպանության վարչության կազմզորահավաքային

բաժնի պետ

Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության վարչության պետ

Հ. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական

կոմիտեի կադրերի բաժնի պետ

Վ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

առաջին բաժնի պետ

(հավելվածը լրաց. 04.12.03 N 1592-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։