Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնև քաղաքում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ)։

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Ա. Բաղդասարյան

13 դեկտեմբերի 2004 թվականի,

քաղ. Երևան

Ն-161-3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ՝

1) իր վրա պարտավորություն է վերցնում իրավական օգնություն ցույց տալ այն ծավալով, որը նախատեսված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով, բացառությամբ կատարողական մակագրությունները ճանաչելը և կատարելը.

2) Կոնվենցիայի 25-րդ հոդվածով նախատեսված խնդրանքների վերաբերյալ դիմումներին ընթացք կտրվի այն դեպքերում և այնքանով, երբ և որքանով Հայաստանի Հանրապետության օրենքը կօժտի դատախազին համապատասխան լիազորություններով.

3) Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 1-ին մասի՝

«ա» կետով նախատեսված՝ Պայմանավորվող Կողմերի տարածքներում կայացված որոշումները կճանաչի և կկատարի, բացառությամբ դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերի,

«բ» կետի բռնագրավման վերաբերյալ քրեական գործերով Պայմանավորվող Կողմերի դատարանների դատավճիռները (որոշումները) կկատարի, եթե բռնագրավումը կիրառվել է այնպիսի հանցագործության համար, որի կատարման դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը նույնպես բռնագրավում կիրառելու հնարավորություն է նախատեսում։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։