ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2008 թվականի N 222-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. մարտի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 13-ի N 222-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը Աշխատանքների կատարման սկիզբը Երկրաբանական առաջադրանքը` 2008 թվականի համար 2008 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում` 12 300.0 22 550.0 41 000.0
1. Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ (K-38-126-B, Г, K-38-138-А, Б, В, Г) 2003 թ. դաշտային աշխատանքների շարունակություն, միջանկյալ հաշվետվության ներկայացում` (K-38-138-A) թերթը 2 200.0 4 700.0 9000.0
2. ՀՀ 1:50000 մասշտաբի երկրաբնապահպանական հետազոտություններ և քարտեզագրություն` Երևան քաղաքում և շրջակա տարածքներում (K-38-137-B, Г, K-38-138-А, В թերթեր) 2007 թ. երկրաբանական և բնապահպանական վիճակի ուսումնասիրություն K-38-137- Б, Г թերթերի տարածքի 1/3-ի վերաբերյալ միջանկյալ հաշվետվության ներկայացում 1 900.0 2 700,0 5 000,0
3. ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում և դրանց կադաստրի կազմում 2007 թ. առաջին փուլ (I-փուլ)` նախկինում կատարված ուսումնասիրությունների ստացված արդյունքների հավաքագրում, ամփոփում, վերլուծություն և կադաստրի կազմում միջանկյալ հաշվետվության ներկայացում 3 700.0 6 200.0 10 000.0
4. «ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում» ծրագրի երկրորդ փուլ` Arc GIS միջավայրում ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերային համակարգի ստեղծում 2005 թ. Arc GIS միջավայրում ՀՀ պինդ օգտակար հանածոների չշահագործվող հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերային համակարգի ստեղծում միջանկյալ հաշվետվության ներկայացում 1 500.0 2 700,0 5000,0
5. Կովկասի և հարակից տարածքների 1:1 000 000 մասշտաբի երկրաբանական ատլասի կազմում և «Կովկաս-Ղրիմ-Կարպատյան մարզերի երկրաբանական կառուցվածքը» նախագծի իրականացում 2008 թ. 1:1 000 000 մասշտաբի երկրաբանական քարտեզների ներկայացում` պահանջվող GIS սիստեմով 3 000.0 6 250.0 12 000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան