ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2008 թվականի N 214-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից անասնաբուժության բնագավառում իրականացվող ծրագրով նախատեսված միջոցառումը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. մարտի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 6-ի N 214-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Բյուջետային
ծախսերի
գործառական դասակարգման
բաժինը, խումբը,
դասը, ծրագիրը Ծրագրի և միջոցառման անվանումը Չափի
միավորը Քանակը Միավորի
արժեքը
(հազ.
դրամ) Գումարը
(հազ.
դրամ) Պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների բնութագիրը
1 2 3 4 5 6 7
04-02-01-13 Անասնաբուժական ծառայությունների, հակահամաճարա-կային միջոցառում-ների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում
Համայնքներում անասնահամաճա-րակային միջո-ցառումների իրականացում` համայնքային անասնաբույժների կողմից` եռակողմ պայմանագրի հիման վրա հաստիք 850 600.0 510000.0 Հայաստանի Հանրա-պետության համայնքների տարածքում անասնահամաճա-րակային միջոցառումների` նշված կանխարգելիչ պատվաստումների և ախտորոշիչ միջոցա-ռումների իրականացման ապահովում
խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, ձիերի գլխաքանակի` 1909845 հակա-սիբիրախտային պատվաստում
բրուցելոզի նկատ-մամբ խոշոր և մանր եղջերավոր կենդա-նիների, խոզերի, ձիերի գլխաքանակի` 1 037 577 արյան շճաբանական ախտորոշիչ հետազոտություն
տուբերկուլոզի նկատմամբ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի`
614 178 ալերգիկ ախտորոշիչ հետազոտություն
խոշոր և մանր եղջերավոր կենդա-նիների գլխաքանակի` 2403 825 հակադա-բաղային պատվաս-տում
խշխշան պալարի նկատմամբ խոշոր եղջերավոր կեն-դանիների գլխաքա-նակի` 1117550 պատվաստում
խոշոր եղջերավոր կենդանիների գլխա-քանակի` 203807 հա-կապաստերելոզային պատվաստում
խոզերի գլխաքանակի` 663751 հակաժան-տախտային պատվաստում
թռչունների գլխաքանակի` 2300000 կեղծ հակաժանտախտային (Նյու-Քասլի նկատմամբ) պատվաստում
մեղվաընտանիքների` 300000 հակավա-րոատոզային մշակում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան