Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-10-05-ից մինչև 2005-01-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-01-27Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2004 թվականի N 1191-Ա

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի`

ա) «ՊԵԺՈ 406 կ» («PEՍGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT170996405, հենասահք` VF3B6FZF81667842) հանձնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

բ) «ՊԵԺՈ 406 կ» («PEՍGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT170996827, հենասահք` VF3B6FZF81667841) հանձնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

գ) «ՊԵԺՈ 406 կ» («PEՍGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT171006652, հենասահք` VF3B6FZF81670049) հանձնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

դ) «ՊԵԺՈ 406 կ» («PEՍGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT171012556, հենասահք` VF3B6FZF81670050) հանձնել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

ե) «ՊԵԺՈ 406 կ» («PEՍGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT170996823, հենասահք` VF3B6FZF81666770) հանձնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

զ) «ՏՈՅՈՏԱ ՊՐԱԴՈ կ» («TՕYՕTA PRADO k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 3RZ-3160489, հենասահք` JTEBM29J33-0022854) հանձնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերին հանձնված «ՊԵԺՈ 406 կ» (PEՍGEOT 406 k) մակնիշի ավտոմեքենաներն անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կարիքների համար:

(3-րդ կետը լրաց. 23.09.04 N 1328-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. օգոստոսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։