Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-01-07-ից մինչև 2001-03-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-03-05Բացել ARLIS-ում

041.0495.18.08.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 1999 թվականի N 495

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և Հայաստանի Հանրապետության օպերատիվ հարցերի նախարարների քարտուղարության աշխատողների թիվը` 258 մարդ:

(2-րդ կետը փոփ. 20.09.99 N 598)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 68 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի փետրվարի 23-ի N 112 և 1999 թվականի հունիսի 28-ի N 385 որոշումների խմբագրությամբ) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

օգոստոսի 18-ի N 495 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն

վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների

աշխատանքների համակարգման և վերահսկման վարչություն

Տնտեսագիտական վարչություն

Իրավաբանական վարչություն

Արտադրական ենթակառուցվածքների վարչություն

Քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչություն

Սոցիալական հարցերի վարչություն

Վարչական մարմինների վարչություն

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Կադրերի բաժին

Ազգային ժողովի հետ կապերի վարչություն

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

(Տողը հանվել է 01.09.00 N 594)

Քարտուղարություն

Գործերի կառավարչություն

Հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարչություն

ՀՀ վարչապետի և համակարգող նախարարների քարտուղարություն

Առաջին բաժին

(Կառուցվածքը լրաց. 13.09.99 N 569, փոփ. 20.11.00 N 780, 18.12.00 N 843)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։