Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-07-11-ից մինչև 2002-06-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-06-29Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2000 թվականի N 419

քաղ. Երևան

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում աճեցված գյուղատնտեսական մթերքի առանձին տեսակների իրացման և արտահանման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2002 թվականի մարտի 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի մաքսային սահմանի անցումային կետերով Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, կաղամբի պտղի և խաղողի փոխադրման նպատակով մուտք գործող մինչև 20 տոննա բեռնատարողությամբ` Վրաստանի Սադախլո, Մանգլիսի, Բակուրիանի, Դմանիսի շրջաններում և Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի, Բորժոմի, Գորի, Զուգդիդի, Ցխենվալի, Թելավի քաղաքներում գրանցված դատարկ (չբեռնված) ավտոտրանսպորտային միջոցներն ամբողջությամբ ազատվում են այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից:

(1-ին կետը փոփ., լրաց. 11.07.01 N 630)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնությանը համարժեք արտոնություն տրամադրելու հարցով բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ դիմել Վրաստանի պետական կառավարման համապատասխան մարմիններին:

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։