Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2000 թվականի N 419

քաղ. Երևան

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում աճեցված գյուղատնտեսական մթերքի առանձին տեսակների իրացման և արտահանման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2002 թվականի հունիսի 1-ից մինչև 2003 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի մաքսային սահմանի անցումային կետերով Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, կաղամբի պտղի և խաղողի փոխադրման նպատակով մուտք գործող մինչև 20 տոննա բեռնատարողությամբ` Վրաստանի Սադախլո, Մանգլիսի, Բակուրիանի, Դմանիսի շրջաններում և Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի, Բորժոմի, Գորի, Զուգդիդի, Ցխենվալի, Թելավի քաղաքներում գրանցված դատարկ (չբեռնված) ավտոտրանսպորտային միջոցներն ամբողջությամբ ազատվում են այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից:

(1-ին կետը փոփ., լրաց. 11.07.01 N 630, փոփ. 31.05.02 N 637)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնությանը համարժեք արտոնություն տրամադրելու հարցով բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ դիմել Վրաստանի պետական կառավարման համապատասխան մարմիններին:

(2-րդ կետը փոփ. 31.05.02 N 637)

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։