ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
17 մարտի 2008 թ.
ք. Երևան N 08-67-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 17.03.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ա. Վ. Բուրսա» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ 0412 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ա. Վ. Բուրսա» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ 0414 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Պետրոս-94» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ 0325 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Արա-Արտ Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ 0543 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
5. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀկառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «Ա. Գ. Բորսա» ՍՊ ընկերությանը և «Ագա Ընդ Քո Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
6. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(17.03.2008թ. հր. N 08-67-Լ)
Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն)
Իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,
Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ
1 «Ա. Վ. Բուրսա»ՍՊԸ Երևան, Աբովյան 21, բն. 52 ԱԳN0412 24.06.03թ. 01539048 412 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն
2 «Ա. Վ. Բուրսա» ՍՊԸ Երևան, Աբովյան 21, բն. 52 ԱԳN0414 09.07.03թ. 01539048 414 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն
3 «Պետրոս-94»
ՍՊԸ Երևան, Անդր Ֆեդերացիայի 135 ԱԳN0325 14.03.03թ. 00430178 325 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն
4 «Արա-Արտ Ռիելթի» ՍՊԸ Արարատի Մ-զ, Ք. Վեդի ԱԳN0543 15.03.05թ. 04109917 543 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել Է(տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով)
5 «Ա. Գ. Բորսա» ՍՊԸ Ք.Երևան, Աղայան 9, բն. 89 ԱԳ 0752 17.03.08 01560523 748 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում
6 «Սգա Ընդ Քո Ռիելթի» ՍՊԸ Ք.Երևան, Աբովյան փ. 17շ, բն. 14 ԱԳ 0753 17.03.08 01562777 749 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում