Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 1166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մարտի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808092

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

22 փետրվարի 2008 թ.

ք. Երևան N 135-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 1166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 17.01.08 թ. N 04/031-157 գրությունը, կապված «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թ. նոյեմբերի 2-ի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկը հաստատելու մասին» N 1166-Ն հրամանով հաստատված ցանկում ներառելու հետ, ուսումնասիրելով դրա վերաբերյալ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի 07.01.08 թ. N 38/01-02ել և 10.01.08 թ. N 38/01-13ել, «Էներգացանցշին» ԲԲԸ-ի 09.01.08 թ. N 03-002 և 11.01.08 թ. N 03-03, Երևանի քաղաքապետարանի 07.02.08 թ. N 02/38-546 և «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերության 11.02.08 թ. N 03-009 գրություններով, ինչպես նաև հարուցված վարչական վարույթի ընթացքում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 2008 թ. փետրվարի 14-ին կազմակերպված լսման արդյունքում հաստատված փաստերը, այն է՝

. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերության միջև 04.06.07 թ. կնքված N ՄԲԱՇՁԲ-07/85 պայմանագրով նախատեսված կատարման վերջնաժամկետի դրությամբ աշխատանքները լրիվ ծավալով չեն կատարվել,

. պայմանագիրը միակողմանի լուծվել է պատվիրատուի կողմից դրանով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը լրանալուց հետո,

. միակողմանի լուծման համար հիմք է հանդիսացել պայմանագրով նախատեսված՝ «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերության կողմից աշխատանքների կատարման համար պայմանագրով սահմանված օրացուցային գրաֆիկի ժամկետները երկու և ավելի անգամ խախտելու հանգամանքը,

. պայմանագրի գործողության ընթացքում նախահաշվային փաստաթղթերով չնախատեսված լրացուցիչ ծավալներ ի հայտ գալու, դրանց վերաբերյալ լրացուցիչ պայմանագիր կնքելու, այն կատարելու և վճարվելու պարագայում կապալառուի կողմից սկզբնական N ՄԲԱՇՁԲ-07/85 պայմանագրի գործողության ժամկետի հնարավոր խախտման մասին պատվիրատուին չզգուշացնելու և օրացուցային ժամկետների ու վերջնաժամկետի երկարաձգելու ուղղությամբ նախաձեռնություն չձեռնարկելու հանգամանքը, մեկնաբանելով այն որպես սկզբնական պայմանագրի կատարման նախատեսված օրացուցային գրաֆիկի և վերջնաժամկետի իրատեսականության վերաբերյալ կապալառուի դրական վերաբերմունքի առկայություն, հետևաբար նաև պայմանավորված ժամկետների խախտման հարցում ստանձնած պարտավորության չկատարման համար պայմանագրով նախատեսված պատասխանատվության հիմքի առկայություն, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնների,

ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-57 հոդվածների պահանջներով,

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկը հաստատելու մասին» N 1166-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը՝

1. Հրամանով հաստատված «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների» ցանկը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ՝

11. «Էներգացանցշին» ԲԲԸ ք. Երևան, Բաբայան 10/1 «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետի 3-րդ ենթակետ 10.01.2008թ.

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Նախարար Վ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։