ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2008 թվականի N 202-Ա
«ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության ստեղծման մասին» կոնվենցիային Հայաստանի Հանրապետության միանալու առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. մարտի 17
Երևան