Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-10-04-ից մինչև 1998-12-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-12-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

Հայաստանի Հանրապետության Նախագահի

առարկություններով և առաջարկություններով

9 սեպտեմբերի 1997 թ.

«ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) օրենքի 6 հոդվածի երկրորդ մասը «գինը» բառից հետո լրացնել «առանց հաշիվ-ապրանքագրում առանձին տողով նշված ավելացված արժեքի հարկի» բառերով, իսկ չորրորդ մասում «մաքսատուրքի չափը սահմանում են» բառերը փոխարինել «ապրանքի մաքսային արժեքը որոշում են» բառերով.

բ) օրենքի 6 հոդվածի չորրորդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) ապրանքների և այլ առարկաների ծագման երկրի նույն ապրանքների և այլ առարկաների գործող մեծածախ գների.

2) ապրանքների և այլ առարկաների ծագման երկրի համանման ապրանքների և այլ առարկաների գործող մեծածախ գների».

գ) հանել օրենքի 7 հոդվածի երկրորդ մասը.

դ) օրենքի 8 հոդվածը 8-րդ կետից հետո լրացնել նոր` 9-րդ և 10-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ`

«9) ներմուծվող այն ապրանքները և այլ առարկաները, որոնց ծագման երկրների հետ Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի մասին երկկողմանի կամ բազմակողմանի վավերացված պայմանագրեր (համաձայնագրեր) կամ կազմում է մաքսային միություն.

10) այն ապրանքները և այլ առարկաները, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք են ներմուծվում Հայաստանի Հանրապետությանը արված վարկերի հաշվին».

այդ կապակցությամբ 9-րդ կետը համարել 11-րդ կետ.

ե) օրենքը լրացնել նոր` 11 հոդվածով հետևյալ բովանդակությամբ`

«Հոդված 11. Մաքսավճար

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները հայտարարատուներից գանձում են մաքսավճար` հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամ:

Մաքսավճարից ազատվում են այն ապրանքները և այլ առարկաները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետությանը տրված վարկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով:

1999 թվականի հունվարի 1-ից մաքսավճար չի գանձվում».

այդ կապակցությամբ օրենքի 11 հոդվածը համարել 12 հոդված.

զ) օրենքի 12 հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 12. Մաքսատուրքերը կամ մաքսավճարներ գանձելը և վերադարձնելը, պատասխանատվությունը դրանք չվճարելու համար».

12 հոդվածի երկրորդ և հինգերորդ մասերը «մաքսատուրքերի» և «մաքսատուրքի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ մաքսավճարների» և «կամ մաքսավճարի» բառերով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

19 սեպտեմբերի 1997 թ.

ՀՕ-139

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։