040.0120.13.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2002 թվականի N 120
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 753-Ն)
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերին և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 24.03.05 N 753-Ն)
1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներում նշված (դրամով արտահայտված) գումարները եվրոզոնայի երկրներում ծառայող դիվանագետներին վճարվելու են եվրոյով, այլ պետություններում ծառայող դիվանագետներին` ԱՄՆ-ի դոլարով:
(1.1 կետը լրաց. 24.03.05 N 753-Ն)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների պահպանման միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վերահաշվարկային պաշտոնային դրույքաչափերի, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափի մասին որոշման նախագիծ` հաշվի առնելով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետին` ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով վճարվելիք փոխհատուցումների գումարները:
(3-րդ կետը լրաց. 24.03.05 N 753-Ն)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 643 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 120 որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
Պաշտոնը Դրույքաչափը
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 132000
Գլխավոր հյուպատոս 105600
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար 105600
Խորհրդական 99000
Առաջին քարտուղար 92400
Երկրորդ քարտուղար 85800
Երրորդ քարտուղար 79200
Կցորդ 72600
(Հավելվածը խմբ. 24.03.05 N 753-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 120 որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
Պաշտոնը Գտնվելու վայրը
Մեծ Բրիտա-
նիայի և
Հյուսիսային
Իռլանդիայի
Միացյալ
Թագավո-
րություն
Շվեյցարիայի
Համադաշ-
նություն Ֆրանսիայի
Հանրապետություն
Իսպանիայի
Թագավորություն ԱՄՆ
Նյու
Յորք Կանադա Ավստրիայի
Հանրապե-
տություն
Գերմանիայի
Դաշնային
Հանրապե-
տություն
Բելգիայի
Թագավո-րություն
Եվրա-խորհուրդ Արգենտինայի
Հանրապե-
տություն
Բրազիլիայի Դաշնային Հանրապե-տություն
Շվեդիայի
Թագավո-րություն Իտալիայի
Հանրապե-տություն
Վատիկան
Հունաս-
տանի
Հանրա-պետություն Բուլղարիայի
Հանրապետություն
Լեհաստանի Հանրապետություն
Ռումինիայի
Հանրապետություն
Եգիպտոսի
Արաբական
Հանրապետություն
Իրանի
Իսլամական
Հանրապետություն
Սիրիայի
Արաբական
Հանրապետություն
Լիբանանի
Հանրապետություն
Միացյալ
Արաբական
Էմիրություններ
Հնդկաստանի
Հանրապետություն
Չինաստանի
Ժողովրդական
Հանրապետություն Ռուսաստանի
Դաշնություն
Իրաքի
Հանրապետություն
Թուրքիայի
Հանրապետություն Ուկրաինա Բելառուսի
Հանրապետություն
Վրաստան
Բաթումի
Թուրքմենստան
Ղազախստանի
Հանրապետություն Լոս
Անջելես Սան
Պաուլո
Սանկտ
Պետերբուրգ
Հալեպ
Դոնի
Ռոստով
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 1,240,124 1,648,754 1,140,114 990,090 1,316,344 890,089 1,183,380 790,079 810,081 585,058
Գլխավոր հյուպատոս
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար 990,099 1,316,344 910,091 790,079 1,050,416 710,071 944,044 630,063 660,066 465,046 910,091 660,066
Խորհրդական 925,093 1,229,917 850,085 740,074 983,934 665,067 884,211 590,059 600,060 435,043 665,067 475,048
Առաջին քարտուղար 860,086 1,143,490 795,080 690,069 917,452 620,062 824,377 550,055 562,557 412,542 620,062 445,045
Երկրորդ քարտուղար 800,080 1,063,712 735,074 640,064 850,970 575,058 764,543 510,051 517,552 375,037 575,058 410,041
Երրորդ քարտուղար 740,074 983,934 680,068 590,059 784,488 530,053 704,709 470,047 480,048 345,034 530,053 380,038
Կցորդ 685,069 910,803 620,062 540,054 718,006 485,049 644,875 430,043 442,545 315,031 485,049 345,035
(Հավելվածը լրաց. 26.12.02. N 2030-Ն, խմբ. 24.03.05 N 753-Ն, 15.02.07 N 162-Ն, լրաց. 13.03.08 N 252-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան