Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մարտի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10808097

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

3 մարտի 2008 թ.

ք. Երևան N 07-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5 հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի, 94-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 27-ի թիվ 099-3103 հանձնարարականի պահանջները, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71, 72 հոդվածներով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի նախարարության հետևյալ իրավական ակտերը.

N/N Ակտերի ցանկը

1. 1998 թ. ապրիլի 3-ի «Մատակարարված էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների որոշման կարգի մասին» թիվ 85-ԳՄ հրամանը

2. 1998 թ. ապրիլի 3-ի «Բաշխիչ էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի հրահանգի հաստատման մասին» (1-2 մաս), թիվ 86-ԳՄ հրամանը

3. 1998 թ. մայիսի 1-ի «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգի մասին» (1-2 մաս) թիվ 106-ԳՄ հրամանը

4. 1998 թ. հունիսի 24-ի «էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների հաստատման մասին» (1-12 մաս) թիվ 189-ԳՄ հրամանը

5. 1998 թ. հունիսի 24-ի «Էլեկտրակայաններում վառելիքի հաշվառքի կանոնների հաստատման մասին» (1-3 մաս) թիվ 197-ԳՄ հրամանը

6. 1998 թ. հունիսի 24-ի «Էլեկտրակայանքներում օգտագործվող պաշտպանության միջոցների կիրառման և փորձարկման կանոնների, դրանց ներկայացվող տեխնիկական պահանջների հաստատման մասին» (1-4 մաս) թիվ 198-ԳՄ հրամանը

7. 1998 թ. հունիսի 24-ի «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնների հաստատման մասին» (1-6 մաս) թիվ 199-ԳՄ հրամանը

8. 1998 թ. հոկտեմբերի 9-ի «Բնական գազի բաշխման ցանցերում կորուստների հաշվարկի հրահանգի հաստատման մասին» (1-3 մաս) թիվ 304- ԳՄ հրամանը

9. 1998 թ. դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության 1998 թվականի մայիսի 1-ի «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգի մասին» թիվ 106-ԳՄ հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 336-ՄՄ հրամանը

10. 1999 թ. նոյեմբերի 24-ի «Էլեկտրական էներգիայի հաշվիչների տեղադրման (տեղափոխման), փոխարինման, ստուգման, նորոգման, ստուգաչափման և կնքման աշխատանքների կազմակերպման հրահանգի հաստատման մասին» թիվ 180-ԴԶ հրամանը

11. 1999 թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային անջատումների հրահանգի հաստատման մասին» թիվ 226-ԴԶ հրամանը

12. 2000 թ. ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների կիրառման հրահանգի հաստատման մասին» թիվ 57-ԴԶ հրամանը

13. 2001 թ. փետրվարի 13-ի «Հայկական էներգահամակարգի էլեկտրական կայանների և ցանցերի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների քննության և հաշվառման հրահանգի հաստատման մասին» թիվ 10-ԿԳ հրամանը

2. Իրավաբանական բաժնի պետ Ռ. Փիլոյանին՝ սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

Նախարար` Ա. Մովսիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։