«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005057
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 հոկտեմբերի 2004 թ.
ք. Երևան N 1009/23-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և ղեկավարվելով ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «իէ» և 12-րդ կետի «ա» ենթակետերով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ակտիվ տուբերկուլյոզով (պալարախտով) հիվանդացումների մասին» վարչական վիճակագրական հաշվետվային ձև թիվ 61.բ-ը (հավելվածը կցվում է):
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին:
Նախարար` Ն. Դավիդյան
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2004 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 1009/23-Ն հրամանով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1300-Ն որոշման հավելված 1-Ի բաժին II-ի կետ 8-ի «իէ» ենթակետի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:
Ներկայացվում է _____________________________
Ով է ներկայացնում ____________________________
անվանումը)
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը
/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը /_/_/_/_/_/_/_/_/
Հարկ վճարողի հաշվառման համարը /_/_/_/_/_/_/_/_/ Մարզը______________________________ /_/_/
Գտնվելու վայրը ____________________________
Էլեկտրոնային փոստը ________________________
Իրավաբ. անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը լրացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից Ձև N-61.բ
տարեկան
Հաստատված է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 04.10.2004 թ.
թիվ 1009/23-Ն հրամանով
Ներկայացվում է՝ Առողջապահության նախարարություն
Ներկայացնում է՝
_______________________
_______________________
_______________________
Ներկայացման ժամկետ՝
մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 13-ը
ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 200 ___ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՍԵՌԻ ԵՎ ՏԱՐԻՔԻ
Անվանումը Սեռը Տողի
համարը Ծածկագիր
(կոդավորումը ըստ
հիվանդությունների
միջազգային
դասակարգման) հաշվետու տարում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հիվանդների թվաքանակը
Ընդա-
մենը այդ թվում՝ ըստ տարիքային խմբերի
0-4 5-14 15-24 25-34 35-44 45-54 55-64 65 և
բարձր
Ա Բ Գ Դ 1 2 3 4 5 6 7 8 9
Տուբերկուլոզ -
ընդամենը տ 01 A15 - A19
կ 02
Այդ թվում`
թոքերի տուբերկուլոզ տ 03 A15, A16
կ 04
Նրանցից մանրէազատումով տ 05 A15
կ 06
Արտաթոքային օրգանների տուբերկուլոզ տ 07 A17-A19
կ 08
Այդ թվում՝
մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ տ 09 A17
կ 10
Հիվանդների ընդհանուր թվից (տող 1,2) - գյուղական բնակիչներ տ 11
կ 12
Ղեկավար` _________________________________ (ստորագրություն)
(ազգանուն, անուն)
Կատարող` _________________________________ (ստորագրություն)
(ազգանուն, անուն)
Կ. Տ.
___ _______________ 200__թ.
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՎ ԹԻՎ 61.Բ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՍԵՌԻ ԵՎ ՏԱՐԻՔԻ
1) Հաշվետվությունը բաղկացած է մեկ աղյուսակից և պարունակում է կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզով հիվանդների բաշխման տվյալները` ըստ սեռի և տարիքի, նաև այն հիվանդների տվյալները, որոնց մոտ տուբերկուլոզ ախտորոշվել է մահից հետո միայն: Բաշխումն ըստ տարիքի, համաձայնեցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից պահանջվող տարիքային կազմի հետ Ծածկագիրը տրված է ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ (ՀՄԴ-10) վերանայմանը:
2) 1-ին տողում տրվում է կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզի բոլոր ձևերով արական սեռի հիվանդների թվաքանակը (ներառյալ մահից հետո ախտորոշված հերձման տվյալները):
3) 2-րդ տողում՝ նույնը իգական սեռի համար:
4) 3-րդ և 4-րդ տողերում տրվում է թոքերի ակտիվ տուբերկուլոզով հիվանդների թիվը, առանձին արական (3) և իգական (4) սեռի համար:
5) 5-րդ և 6-րդ տողերում նշվում է այդ թվում մանրէազատող հիվանդների թիվը, առանձին արական (5) և իգական (6) սեռի համար:
6) 7-րդ և 8-րդ տողերում՝ արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների թիվը, առանձին արական (7) և իգական (8) սեռի համար:
7) 9-րդ և 10-րդ տողերում՝ այդ թվում (արտաթոքային տուբերկուլոզից) մենինգիտով և մենինգոէնցեֆալիտով հիվանդների թիվը, առանձին արական (9) և իգական (10) սեռի համար:
8) 11-րդ և 12-րդ տողերում ընդհանուր թվից (տող 1, 2) առանձնացվում են գյուղական բնակիչները:
9) Տարիքային կազմը տրված է սյունակներում բաշխման հետևյալ կարգով՝
0-4 տարիքի երեխաներ (2)—,
5-14 տարիքի երեխաներ (3)—,
15-24 տարեկաններ (4)—,
25-34 տարեկաններ (5)—,
35-44 տարիքի մեծահասակներ (6)—,
45-54 տարիքի մեծահասակներ (7)—,
55-64 տարիքի մեծահասակներ (8)—,
65 և ավելի տարիքի մեծահասակներ (9):
10) Տվյալ հաշվետվությունը կարող է պարունակել ավելի մեծ թվեր, N 33 հաշվետվությունում բերված, կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզով հիվանդների թվաքանակից, այն հիվանդների հաշվին, որոնք հաշվառված չեն եղել հակատուբերկուլոզային հիմնարկներում և հիվանդությունը նրանց մոտ արձանագրվել է մահից հետո` հերձման տվյալների հիման վրա: Ուստի, տվյալ տարածքում, ինչպես և ողջ հանրապետությունում տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը ճիշտ որոշելու համար պետք է հիմնվել N 61.բ հաշվետվության տվյալների վրա:
(ձև թիվ 61բ-ն խմբ.19.03.08 N 04-Ն)