Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 ապրիլի 2008 թվականի N 324-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.24-րդ հոդվածի երրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. ապրիլի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 4-ի N 324-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) քաղաքացիական ծառայողին զինված ուժերի հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:

2. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանվում են զինված ուժերի զինվորական հաշվառումից և զինվորական հաշվառման են վերցվում ոստիկանությունում:

3. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձին զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում պաշտոնի նշանակելու մասին հրամանը:

4. Ոստիկանության համապատասխան կադրային ծառայությունը քաղաքացուն ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու մասին հրամանի արձակման օրվանից 7-օրյա ժամկետում նրա զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում միջնորդություն` նրան զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար: Միջնորդությանը կից ներկայացվում են`

1) ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու մասին հրամանի քաղվածքը.

2) անվանական ցուցակը (N 1 ձև).

3) զինվորական գրքույկը։

5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինված ուժերի հաշվառումից հանելու մասին: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում` հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, զինվորական գրքույկը, իսկ պահեստազորի սպաների համար` զինվորական կրճատված անձնական գործը փոխանցվում են ոստիկանության համապատասխան կադրային ծառայություն, որտեղ այն պահվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործում` ոստիկանությունում ծառայության ամբողջ ընթացքում:

6. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.27-րդ հոդվածի (բացառությամբ 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերի) հիմքերով ազատված անձի զինվորական գրքույկը, զինվորական կրճատված անձնական գործը (առկայության դեպքում) զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման մասին հրամանի արձակման օրվանից հետո 7-օրյա ժամկետում կադրային ծառայության կողմից համապատասխան տեղեկանքի հետ միասին (N 2 ձև) ուղարկվում են այն զինվորական կոմիսարիատ, որտեղից քաղաքացիական ծառայողը հանվել է հաշվառումից: Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում նշված նյութերն ուղարկվում են նրա բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Ձև N 1

Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ

________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ

N/N

ը/կ Ազգանունը,

անունը, հայրանունը Ծննդյան

տարեթիվը Պահեստազորի

զինվորական

կոչումը Զինվորահրամանատարական մասնագիտությունը,

թիվը Ում հրամանով և ինչ պաշտոնի է նշանակվել,

հրամանի համարը, տարեթիվը, ամիսը,

ամսաթիվը Երբ, ում և ինչ ելքի համարով են ուղարկվել հաշվառման փաստաթղթերը

Ձև N 2

_____________

(ելքի համարը) _____________

(ուր է ուղարկվում)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Տրվում է այն մասին, որ __________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

ազատման պահին ունեցել է_____________________դասային աստիճան (կոչում),

որը շնորհվել է 20 թ._______________ _____-ի N ________ հրամանով:

Ծնված` 19 թ-ին, հաշվառման մեջ է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ

ոստիկանության համակարգում _________ թ. ___________ _______-ից

(N ______ հրաման) մինչև 20 թ. _____________ _______-ը։

Ազատված է 20 թ. _____________ ___ -ի N _________ հրամանով:

Բնակության վայրը______________________________________________

Առդիր՝ ____________________________________________________

(զինվորական գրքույկ, զինվորական կրճատված անձնական գործ, զորակոչային կցագրման

վկայական) (անհրաժեշտը նշել)

Ստորաբաժանման ղեկավար ________________________

(պաշտոնը)

________________________

(կոչումը)

____________ ____________

(ստորագրությունը) ( անունը, ազգանունը)

_____ ________________ 20 թ.

Կ. Տ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։