ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2008 թվականի N 313-Ն
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 27-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից չափումների միասնականության ապահովման աշխատանքների կատարմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող չափումների միասնականության ապահովման 2008 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. ապրիլի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 4-ի N 313-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Ծրագրով նախատեսված աշխատանքների անվանումները,
հիմնական ցուցանիշները 2008 թվականի ֆինանսավորման գումարը
(հազ. դրամ)
աշխատանքի նկարագիրը աշխատանքի վերջնական արդյունքը առաջին եռամսյակ կիսամ- յակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6 7
Ազգային էտալոնների ստեղծում, ձեռքբերում, կատարելագործում, պահպանում, սպասարկում և բաղդատում ազգային էտալոնների բաղդատման աշխատանքների կազմակերպում և բաղդատում` 15 միավոր էտալոնի (ելակետային չափման միջոցների) բաղդատում միջպետական էտալոնների հետ բաղդատման վկայականի հանձնում, որը հիմք է ստեղծում չափման միջոցների փորձարկումների, ստուգաչափումների, արտադրանքի սերտիֆիկացման արդյունքների նկատմամբ փոխադարձ վստահության համար
ազգային էտալոնների պահպանման, տեխսպասարկման կազմակերպում ամենամյա շարունակական աշխատանք` էտալոնների ճշտու-թյունը պահանջվող մակարդակի վրա պահելու համար
Աշխատանքի ծավալը նշված է «Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում:
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ) 3834 8980 12813.6
Հետազոտական աշխատանքների կատարում հետազոտական աշխատանքների կազմակերպում և կատարում`
ոգելից խմիչքների ստանդարտ նմուշների մշակում և պատրաստում (համապատասխան կայանքի ստեղծում ՀՀ տարածքում աճեցված բերքից պատրաստված ոգելից խմիչքների, կոնյակների և գինի-ների մեջ ռադիոակ-տիվ կալիումի որոշման համար) չափագիտական սպասարկման մակարդակի բարձրացում
Աշխատանքի ծավալը նշված է «Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում:
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ) 1706 3980 5686,4
Չափագիտության բնագավառում նորմատիվ փաստաթղթերի մշակում և վերամշակում չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի 3 ազգային ստանդարտների նախագծերի մշակման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում, նախագծերի
առաջին և երկրորդ խմբագրությունների մշակում, միջպետական և միջազգային պահանջներին ներդաշնակեցում, փորձաքննության կազմակերպում և ընդունման նախապատրաստում
ՉՄԱԱՀ. Չափագիտության օրենքի տարրեր
ՉՄԱԱՀ. Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի նորմատիվ մեթոդական փաստաթղթերի դասակարգում
Աշխատանքի ծավալը
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ) 900 2100 3000.0
Ընդամենը 21500.0 6440 15060 21500.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան