Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-04-24-ից մինչև 2013-06-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-06-08Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2002 թվականի N 1932-Ն

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարությունը:

(1-ին կետը փոփ. 27.03.08 N 298-Ն)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` յուրաքանչյուր տարվա մինչև օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաջորդ բյուջետային տարում քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության ու վարձատրության համակարգի մասին զեկույց և հիմնավորված եզրակացություն` ելնելով աշխատանքի շուկայի, ըստ մասնագիտությունների և վարչատարածքային միավորների, վերլուծության արդյունքներից:

(2-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն)

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին և մարզպետներին (Երևանի քաղաքապետին) և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների ու խորհուրդների ղեկավարներին յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել համապատասխան մարմինների աշխատակազմերի աշխատողների, ըստ մասնագիտությունների, թվի և աշխատավարձերի մասին տեղեկատվություն:

(3-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն)

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`

ա) ըստ ներկայացված տեղեկատվության` յուրաքանչյուր տարի որոշել սույն որոշման 3-րդ կետում նշված պետական մարմինների աշխատակազմերի աշխատողների գերիշխող մասնագիտությունների ցանկը և միջին աշխատավարձի չափը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ` մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիր:

(4-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն)

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին և մարզպետներին (Երևանի քաղաքապետին) և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների ու խորհուրդների ղեկավարներին սկսած 2003 թվականից` յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական համակարգի ստեղծման ծրագրով հաստատված ձևերին համապատասխան` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

(5-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. դեկտեմբերի 14

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։