Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-01-31-ից մինչև 2008-04-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-04-24Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 հունիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2000 թվականի N 341

քաղ. Երևան

«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկության գործունեության զարգացումը խթանելու նպատակով և ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետև` ընկերություն):

2. «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհուրդն անվանել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային խորհուրդ» (այսուհետև` խորհուրդ):

3. Խորհրդի նախագահ նշանակել Վահագն Հովնանյանին:

4. Uահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 10 մլն դրամ:

(4-րդ կետը խմբ. 13.09.00 N 553)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` վճարել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 10 մլն դրամի չափով, Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

(5-րդ կետը լրաց. 31.01.01 N 69)

6. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8 հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված լիազորությունները վերապահել խորհրդին:

(6-րդ կետը փոփ. 31.01.01 N 69)

7. Խորհրդի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ընկերության կանոնադրությունը և խորհրդի կազմը:

(7-րդ կետը փոփ. 16.12.00 N 824, փոփ. 31.01.01 N 69)

8. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` պետական գրանցում ստանալուց հետո 10-oրյա ժամկետում Երևանի Չարենցի փողոցի N 7 հասցեում գտնվող շենքից 6 սենյակ անհատույց oգտագործման հանձնել ընկերությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(8-րդ կետը փոփ. 31.01.01 N 69)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 23-ից:

(9-րդ կետը փոփ. 31.01.01 N 69)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։