ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 ապրիլի 2008 թ.
ք. Երևան N 197-Ա/Ք
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարության «Նաիրիի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը
Հրամայում եմ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նաիրիի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 3 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 25 տեղով` 2401-«Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)», ընդունելության սահմանային 25 տեղով` 2809-«Կարի արտադրության տեխնոլոգիա», ընդունելության սահմանային 25 տեղով` 3112-«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
ՀՀ կրթության և գիտության
նախարար`
L. Մկրտչյան