Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2008 թվականի N 386-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված և 2008 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու նպատակով և ղեկավարվելով համաձայնագրի 7-րդ հոդվածի 7.01 բաժնի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի գլխավոր գործակալության լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

2. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի իրականացման գործառույթները վերապահել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին:

3. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի համակարգող խորհրդի գործառույթները վերապահել Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. ապրիլի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։