Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 ապրիլի 2008 թ.

ք. Երևան N 1

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, քննարկելով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 04.04.2008թ. N 3451/2-1 գրությունը և հաշվի առնելով «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պարզաբանման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարից ազատված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքները:

Վերոգրյալ դրույթը նշանակում է, որ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (ներառյալ` ավտոմեքենաների) դիմաց բնապահպանական վճարները պետք է գանձվեն միայն «Ներմուծում ազատ շրջանառության համար», «Ոչնչացում», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» և «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով ներմուծվող ապրանքների համար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։