Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍՈՑԻԱՑՎԱԾ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՍՈՑԻԱՑՎԱԾ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 9 ապրիլի 1997 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Ասոցիացված անդամի իրավունքով Տնտեսական դաշինքին Ուկրաինայի միանալու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Ասոցիացված անդամի իրավունքով Տնտեսական դաշինքին Ուկրաինայի միանալու մասին 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Տնտեսական դաշինքի ստեղծման մասին պայմանագիրը կնքվել է Մոսկվա քաղաքում` 1993 թվականի սեպտեմբերի 24-ին: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն այն վավերացրել է 1994 թվականի մարտի 29-ին: Պայմանագրի 30 հոդվածին համապատասխան Տնտեսական դաշինքի անդամ պետությունների համաձայնությամբ և նրանց կողմից որոշված պայմաններով ասոցիացված անդամի իրավունքով դաշինքին կարող են միանալ այլ պետություններ:

Ասոցիացված անդամի իրավունքով Տնտեսական դաշինքին Ուկրաինայի միանալու մասին համաձայնագիրը կնքվել է 1994 թվականի ապրիլի 15-ին` Մոսկվա քաղաքում, հինգ տարի ժամկետով, և ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ ավանդապահը ծանուցում կստանա, որ Կողմերը կատարել են դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են գործունեության կոնկրետ ոլորտներում տնտեսական հարաբերությունները կարգավորել Տնտեսական դաշինքի նպատակների իրականացմանն ուղղված առանձին համաձայնագրեր կնքելով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ասոցիացված անդամի իրավունքով Տնտեսական դաշինքին Ուկրաինայի միանալու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

սահմանադրական դատարանի

նախագահ Գ. Հարությունյան

9 ապրիլի 1997 թվականի

ՍԴՈ-46

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։