Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-11-11-ից մինչև 2000-04-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

041.0574.13.09.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 1999 թվականի N 574

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 249 որոշման 2-րդ կետը, 1998 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 361 որոշումը, 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի N 361 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 450, 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի N 361 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 528 և 1998 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի N 361 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 642 որոշումները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Հավելված

ՀՀ վարչապետի 1999թ.

սեպտեմբերի 13-ի N 574 որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի

Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)

Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Լ. Մկրտչյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ

Ա. Խուդավերդյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ

Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ս. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ

Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

Գ. Գևորգյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ

Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Դ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Ա. Թամազյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային և մաքսային մեխանիզմների կատարելագործման վարչության պետ

Գ. Մելքումյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածաշրջանային մաքսատների և մաքսային կետերի աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետ

- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ա. Ղազարյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն

Ժ. Մարկոսյան - «Ազնավուրը` Հայաստանին» երևանյան գրասենյակի տնօրեն

Ն. Հակոբյան - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ

Ա. Պետրոսյան - Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ

Գ. Բոշյան - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար

Ա. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչության ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Գ. Թաթուլյան - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի սննդի ծրագրերի տնօրեն

(Կազմը լրաց. 25.10.99 N 664)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։