Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ և 2.2-րդ մասերով.
«2.1. Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց:
2.2. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենսգրքով սահմանված` դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:»: