Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով:».

2) առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրվելու օրվան, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա` Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց վավերացմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։