Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.18-րդ հոդվածով.
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.18-րդ հոդվածով.
«Հոդված 169.18. Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ դրա չներկայացնելը
Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հրապարակելու մասին չծանուցելը՝
առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ։
Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հրապարակելու մասին չծանուցելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մամուլի միջոցի օրինակը և հաշվետվությունը կամ դրա պատճենը չներկայացնելը, ինչպես նաև երեսուն օրվա ընթացքում նախազգուշացման պահանջները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»։