Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «Ա. ԾԱՏՈՒՐՅԱՆ» ԱՎՏՈԴՊՐՈՑ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 ապրիլի 2008 թ.

ք. Երևան N 244-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ա. Ծատուրյան» ավտոդպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 4-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի 2008 թ. ապրիլի 17-ի եզրակացությունը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «Ա. Ծատուրյան» ավտոդպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 2 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 30 տեղով` «B կարգի», 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 30 տեղով` «BC կարգի» տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

ՀՀ կրթության և գիտության

նախարար` L. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։