Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 մայիսի 2008 թվականի N 414-Ա

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման 21-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 03 խմբի 02 դասի «10. Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրատարակման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. մայիսի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 8-ի N 414-Ա որոշման

2 0 0 8 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ

Հրապարակման անվանումը Թողարկվող համարների թիվը (հատ) Տարեկան տպագրության ենթակա համարների թիվը (հատ) Մեկ համարի տպա-

գրության չափը (քառ. սմ) Մեկ քառ. սմ-ի արժեքը (դրամ) Մամուլի տարեկան տպագրության չափը

(քառ. սմ) Տարեկան գումարը (հազ.դրամ)

Մասնավորեցվող (օտարվող, աճուրդով վաճառք, մրցույթով, ուղղակի վաճառք, բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն) պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրատարակման գծով պետական պատվեր 53 53 2000 170.0 106000.0 18020.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։