Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՔՈՄՈԴԻԹԻ ՔՐԵԴԻԹ ՔՈՐՓՈՐԵՅՇՆԻ, ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՔՈՄՈԴԻԹԻ ՔՐԵԴԻԹ ՔՈՐՓՈՐԵՅՇՆԻ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 16 հունվարի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 26 և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում քննեց «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնի, և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջև գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին 1997 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` վերոհիշյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Մովսիսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնի, և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջև գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի դեկտեմբերի 23-ին` Վաշինգտոնում:

Համաձայնագիրը նախատեսում է գյուղատնտեսության ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն և վաճառք` Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված գնորդներին: Նշված գործողությունների ֆինանսավորումն, ըստ համաձայնագրի, իր վրա է վերցնում ԱՄՆ-ի Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնը: Վաճառքից գոյացած գումարները նախատեսվում է օգտագործել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը խթանելու, գյուղատնտեսության ենթակառուցվածքը բարելավելու, բնակչության պարենային ապահովվածությունը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու նպատակով:

Համաձայնագիրը նախատեսում է նաև վճարումների, վաճառքի, գնորդների ընտրության պայմանները, ինչպես նաև նպատակների իրագործման ընթացքը հսկելու հնարավորություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 65 հոդվածի առաջին մասով, 66, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնի, և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջև գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին 1997 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

սահմանադրական դատարանի

նախագահ Գ. Հարությունյան

16 հունվարի 1998 թվականի

ՍԴՈ-79

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։