Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2017-12-16։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 15-րդ հոդվածում`

գործել է մինչև 2017-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 15-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն 3 տարի ժամկետով զբաղեցրել է զինված ուժերի (այլ զորքերի) ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոնին համապատասխան պաշտոն և ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան կոչում:».

2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «պաշտոն» բառից հետո լրացնել «կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական կազմի պաշտոնին համապատասխան պաշտոն» բառերով.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ պարբերությունով.

«Այլ պետական մարմինների և զինված ուժերի ավագ և միջին հրամանատարական կամ բարձրագույն և ավագ սպայական պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։