Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2004 թվականի N 1001-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 15.05.08 N 456-Ն)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից պետական կենսաթոշակների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 12.05.05 N 625-Ն, 15.05.08 N 456-Ն)

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանն է տրամադրում (մագնիսական կրիչով)`

ա) յուրաքանչյուր ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 5-ը` ապահովադիրների տվյալների բազայի փոփոխությունները.

բ) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը` գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

գ) յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը` անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հարցումների հիման վրա նրան է տրամադրում ապահովադիրների տվյալների բազայից, գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվություններից, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրերից օպերատիվ տեղեկություններ:

(1-ին կետը խմբ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 15.05.08 N 456-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հուլիսի 12

Երևան

Ձև 1

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Հաշվետու ժամանակաշրջանը 200 թ. (2-րդ տող)

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող)

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (1-ին տող)

Վկայականի համարը (10-րդ տող)

Անձնագրի համարը (12-րդ տող)

Սոցիալական քարտի համարը

Գործունեության իրականացման վայրը (9-րդ տող)

Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (5-րդ կամ 6-րդ տող)

Հեռախոսահամարը (7-րդ և (կամ) 8-րդ տողեր)

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը (40-րդ տող)

Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (58-րդ տող)

————————————----------------------------

Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը։

(ձևը փոփ. 15.05.08 N 456-Ն)

Ձև 2

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Տարեթիվը 200 թ. (5-րդ տող)

Կազմակերպության անվանումը (1-ին տող)

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (3-րդ տող)

Գտնվելու (բնակության) վայրը (2-րդ տող)

Հեռախոսահամարը (4-րդ տող)

Ժամանակաշրջանի ծախսերից (աղյուսակ 5)

- աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները (5-րդ աղյուսակի «բ» կետի 1-ին տող)

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները (5-րդ աղյուսակի «բ» կետի 2-րդ տող)

——————————————------------------------------------

Փակագծերում նշված են շահութահարկի հաշվարկի համապատասխան տողերը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը։

(ձևը փոփ. 15.05.08 N 456-Ն)

Ձև 3

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ) ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տարեթիվը ____________ եռամսյակը _______________

Կազմակերպության անվանումը ______[2]_______________________

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______[3]______________

Իրավաբանական անձանց գրանցող

մարմնում գրանցման համարը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ______[1]_______________

Գտնվելու (բնակության) վայրը ______[4]_______________________

Հեռախոսահամարը ______[5]______________________________

(hազ. դրամ)

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարում

Չափը Գումարը` ըստ ամիսների

I II III

20.6 հազ. դրամից ոչ ավելի [9ա]

Աշխատողների թիվը [9ա-1]

103.0 հազ. դրամից ոչ ավելի [9բ]

Աշխատողների թիվը [9բ-1]

103.0 հազ. դրամից ավելի [9գ]

Աշխատողների թիվը [9գ-1]

_____________________________

Փակագծերում նշված են ֆիզիկական անձանց վճարված եկամուտների հաշվարկի համապատասխան տողերը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը։

(ձևը փոփ. 15.05.08 N 456-Ն)

Ձև 4

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կազմակերպության անվանումը ______________________________________

__________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _____________________________

__________________________________________________________

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը _________________

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)_______________________________

Գտնվելու (բնակության) վայրը_______________________________________

__________________________________________________________

Հեռախոսահամարը______________________________________________

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 2-րդ ամսվա 1-ը։

(ձևը փոփ. 15.05.08 N 456-Ն)

Ձև 5

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տարեթիվը __________ եռամսյակը __________________

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _____________________________

__________________________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) _______________________________

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը _________________

Իրավաբանական անձանց գրանցող մարմնի կողմից տրված վկայականի համարը

__________________________________________________________

Սոցիալական քարտի համարը ________________________________________

Գործունեության իրականացման վայրը __________________________________

Ներմուծված ապրանքների արժեքը ____________________________ (հազ. դրամ)

Արտահանված ապրանքների արժեքը ___________________________ (հազ. դրամ)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։