Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 656-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 մայիսի 2008 թվականի N 656-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԻՐԵՆ-ՄԵԴ» ՍՊԸ-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի փետրվարի 25-ի N 266-Ա հրամանը, ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդականի 2008 թ. մայիսի 4-ի գրությունը, 2008 թվականի ապրիլի 21-ի դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և, այսպիսով, վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը,

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել «Իրեն-Մեդ» ՍՊԸ-ի 2008 թվականի մարտի 17-ի N 384-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը։

2. Թույլատրել «Իրեն-Մեդ» ՍՊԸ Կ-XX-001135 լիցենզիայի հիման վրա վերսկսել բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը։

3. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։