Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 274-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 ապրիլի 2008 թ. N 274-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԵրԵՎանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 188 լիցենզիան «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության անվամբ վերաձԵվակերպելու Եվ ՀՀ կրթության Եվ գիտության նախարարի 2003 թ. հուլիսի 16-ի N 481-Ա/Ք, 2006 թ. մայիսի 3-ի N 290-Ա/Ք հրամաններում փոփոխություն կատարելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 188 լիցենզիան վերաձևակերպել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ, և այդ կապակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թ. հուլիսի 16-ի N 481-Ա/Ք, 2006 թ. մայիսի 3-ի N 290-Ա/Ք հրամաններում «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» բառերը փոխարինել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» բառերով:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:

ՀՀ կրթության և գիտության

նախարար` L. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։