ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2008 թվականի N 511-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության` Սևան քաղաքի «Գագարին ավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսուցչի տան 6 բնակարանները (այսուհետ` գույք)` 365.94 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 2233000 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Սևանի քաղաքային համայնքին` այնտեղ բնակվող ընտանիքներին` համաձայն հավելվածի, որպես բնակելի տարածք անհատույց սեփականության իրավունքով` սահմանված կարգով հանձնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Սևանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` առաջարկելով համայնքի ղեկավարին գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. մայիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 29-ի N 511-Ա որոշման
Ց ՈՒ Ց Ա Կ
«ԳԱԳԱՐԻՆ ԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՏԱՆ 6 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Ազգանունը, անունը Բնակտարածության հասցեն, սենյակների մակերեսները Բնակտարածության պատկանելությունը Սեփականության տեսակը Անձնագրային տվյալները Վերադաս մարմնի համաձայնությունը
Այվազյան Թամարա քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 3, 51.3 քառ. մ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ընդհանուր համատեղ սեփականություն AE 0461444 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
29.01.2008 թ.
N Մ-1-1-43 գրություն
Խաչատրյան Լեյլի քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 6, 34.25 քառ. մ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ընդհանուր համատեղ սեփականություն AC 0228068 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
29.01.2008 թ.
N Մ-1-1-43 գրություն
Ճաղարյան Ելենա քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 7, 50.86 քառ. մ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ընդհանուր համատեղ սեփականություն AC 0228063 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
29.01.2008 թ.
N Մ-1-1-43 գրություն
Հովհաննիսյան Ղարիբ քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 8, 66.49 քառ. մ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ընդհանուր համատեղ սեփականություն AA 0579721 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
29.01.2008 թ.
N Մ-1-1-43 գրություն
Գրիգորյան Ժենյա քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 9, 81.1 քառ. մ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ընդհանուր համատեղ սեփականություն AG 0652485 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
29.01.2008 թ.
N Մ-1-1-43 գրություն
Գալստյան Մանուշակ քաղ. Սևան, Գագարին ավան, Թումանյան փող., N 3 շենք, բն. 10, 81.94 քառ. մ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ընդհանուր համատեղ սեփականություն AC 0228037 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
29.01.2008 թ.
N Մ-1-1-43 գրություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան