Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ԵՎ ՄԱՐՏԻ 30-Ի N 255 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-09-18-ից մինչև 2001-12-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-12-29Բացել ARLIS-ում

040.0374.30.04.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 ապրիլի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2001 թվականի N 374

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ԵՎ ՄԱՐՏԻ 30-Ի N 255 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առողջապահության բնագավառում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 05 խմբի 02 ենթախմբի «1. Հիվանդանոցային բուժօգնություն» ծրագրով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) պակասեցնել 400,000.0 հազ. դրամով և նույն չափով ավելացնել 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարից 3,400,000.0 հազ. դրամն ուղղել առողջապահության բնագավառում առաջացած պարտքերի մարմանը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի «2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 255 որոշման NN 1 և 3 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 4-րդ սյունակում «18,252,116.7» թիվը փոխարինել «17,852,116.7» թվով, իսկ 05 խմբի 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») 4-րդ սյունակում «9,843,280.0», «9,526,610.0» և 7-րդ սյունակում «9,526,610.0» թվերը` համապատասխանաբար «9,443,280.0», «9,126,610.0» և «9,126,610.0» թվերով.

բ) N 3 հավելվածի 16-րդ կետի առաջին նախադասությունից հանել «80 տոկոսի» բառերը և երրորդ պարբերությունը, 23-րդ ու 29-րդ կետերի առաջին նախադասություններից` «80 տոկոսի» բառերը և երկրորդ պարբերությունները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 30-ի N 374 որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

(հազ. դրամ)

Խումբը Ենթախումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ընդամենը 2-րդ

եռամսյակ 3-րդ

եռամսյակ 4-րդ

եռամսյակ

05 02 1. Հիվանդանոցային բուժօգնություն -400000.0 1820000.0 -1000000.0 -1220000.0

ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն -400000.0 1820000.0 -1000000.0 -1220000.0

այդ թվում`

- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -400000.0 1820000.0 -1000000.0 -1220000.0

05 03 1. Առողջության առաջնային պահպանում 0.0 580000.0 -280000.0 -300000.0

ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 0.0 580000.0 -280000.0 -300000.0

- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 0.0 580000.0 -280000.0 -300000.0

14 06 10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում 400000.0 -2400000.0 1280000.0 1520000.0

ՀՀ կառավարություն 400000.0 -2400000.0 1280000.0 1520000.0

այդ թվում`

- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 400000.0 -2400000.0 1280000.0 1520000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 30-ի N 374 որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-

խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, վերջիններս իրականացնող մարմինների և ըստ տնտեսագիտական դասակարգման այդ ծրագրերի հոդվածների անվանումները Ընդամենը 2-րդ եռամսյակ 3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ

Ընդամենը

այդ թվում` 3400000.0 600000.0 1280000.0 1520000.0

05 02 1. Հիվանդանոցային բուժօգնություն 2220000.0 400000.0 820000.0 1000000.0

ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 2220000.0 400000.0 820000.0 1000000.0

- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 2220000.0 400000.0 820000.0 1000000.0

05 03 1. Առողջության առաջնային պահպանում 1150000.0 200000.0 430000.0 520000.0

ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 1150000.0 200000.0 430000.0 520000.0

- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 1150000.0 200000.0 430000.0 520000.0

05 05 2. Կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում 30000.0 - 30000.0 -

ՀՀ առողջապահության նախարարություն 30000.0 - 30000.0 -

- դեղորայք և վիրակապային նյութեր 30000.0 - 30000.0 -

(հավելվածը խմբ. 18.09.01 N 870)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։