ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2008 թվականի N 382-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008/2009 ուսումնական տարվա`
1) ասպիրանտուրա ընդունելության`
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ` 235 տեղ, այդ թվում՝ միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում սովորողների համար` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ` 145 տեղ.
2) դոկտորանտուրա ընդունելության՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 14 տեղ.
3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 05.06.08 N 563-Ն)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2008/2009 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ իրենց տրամադրված տեղերի շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. ապրիլի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 17-ի N 382-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
NN ը/կ Բուհը Գերատեսչական
պատկանե-
լությունը Մաս-
նագի-
տության
դասիչը Մասնագիտությունը Բաշխումը
աս-
պիրան-
տուրա դոկ-
տորան-
տուրա
առկա
1 2 3 4 5 6 7
1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.01.01 Մաթեմատիկական անալիզ 1
2. Ա.01.02 Դիֆերենցիալ հավասարումներ 1
3. Ա.01.03 Մաթեմատիկական ֆիզիկա 1
4. Ա.01.06 Հանրահաշիվ և թվերի տեսություն 1
5. Ա.01.07 Հաշվողական մաթեմատիկա 1
6. Ա.01.09 Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն 1
7. Ա. 02.01 Տեսական մեխանիկա 1
8. Ա. 02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1
9. Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1
10. Ա.04.03 Ռադիոֆիզիկա 1
11. Ա.04.06 Ակուստիկա 1
12. Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1
13. Ա.04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 2
14. Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1
15. Բ.00.04 Ֆիզիկական քիմիա 1
16. ԺԵ. 00.01 Դեղագիտություն 1
17. Գ.00.02 Կենսաֆիզիկա 1
18. Գ.00.11 Էկոլոգիա 2
19. Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1
20. Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1
21. Է.00.02 Համաշխարհային պատմություն (արաբագիտություն) 1
22. ԺԷ. 00.04 Արվեստի տեսություն և պատմություն 2
23. Ը.00.01 Տեսական տնտեսագիտություն 1
24. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 2
25. Ը.00.03 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 1
26. Ը.00.08 Տնտեսագիտա-
մաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում 1
27. Թ.00.05 Կրոնի փիլիսոփայություն, կրոնի տեսություն և պատմություն (հայ եկեղեցու պատմություն և եկեղեցաբանություն) 1
28. Ժ.01.03 Ռուս գրականություն 1
29. Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1
30. Ժ.02.01 Հայոց լեզու 1
31. Ժ.02.06 Ասիայի հին և նոր լեզուներ (արաբագիտություն) 1
32. Ժ.02.06 Ասիայի հին և նոր լեզուներ (իրանագիտություն) 1
33. Ժ.02.06 Ասիայի հին և նոր լեզուներ (թուրքագիտություն) Նորավանք ԳԿՀ 1
34. ԺԲ.00.02 Հանրային իրավունք (հողային իրավունք) 1
35. ԺԲ.00.02 Հանրային իրավունք (եվրոպական իրավունք) 1
36. ԺԲ.00.06 Միջազգային իրավունք 1
37. ԺԹ.00.06 Իրավաբանական հոգեբանություն 1
38. ԻԲ.00.01 Սոցիոլոգիայի պատմություն, տեսություն, մեթոդաբանություն 1
39. ԻԳ.00.01 Քաղաքական գիտության պատմություն և տեսություն 1
40. ԻԴ.00.01 Ռեգիոնալ երկրաբանություն, երկրատեկտոնիկա, հնէաբանություն և շերտագրություն (ԼՂՀ) 1
41. ԻԴ.00.06 Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն, որոնում և հետախուզում, մետաղագոյացում 2
42. ԻԴ.00.19 Ֆիզիկական աշխարհագրություն և կենսաաշխարհագրություն, հողերի աշխարհագրություն և լանդշաֆտների երկրաքիմիա 1
ընդամենը 47
43. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.02.01 Մեքենագիտություն 1
44. Ե.02.03 Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ 1
45. Ե. 05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ 1
46. Ե.09.01 Էլեկտրամեխանիկա և էլեկտրական ապարատներ, էլեկտրամեխանիկական համակարգեր, դրանց կառավարումը և կարգավորումը 1
47. Ե.11.01 Չափման սարքեր և մեթոդներ` ըստ չափման ձևերի 1
48. Ե.11.17 Բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ 1
49. Ե.12.01 Ռադիոտեխնիկա` ներառյալ ռադիոնավագնացության, ռադիոլոկացիայի և հեռուստատեսության սարքեր 1
50. Ե.12.02 Անտենաներ, գերբարձր հաճախականության սարքավորումներ և տեխնոլոգիաներ 1
51. Ե.12.03 Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր 1
52. Ե.13.01 Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը 1
53. Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 1
54. Ե.13.03 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները 1
55. Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 2
56. Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրային համալիրներ 1
57. Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ և դրանց կառավարումը 1
58. Ե.14.03 Ջերմաէներգետիկա 1
59. Ե.16.02 Սև, գունավոր և հազվագյուտ մետաղների մետալուրգիա 1
60. Ե.16.03 Մետաղների ձուլման և ճնշմամբ մշակման տեխնոլոգիա 1
61. Ե.27.01 Պինդմարմնային էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնային բաղադրամասեր, միկրոէլեկտրոնիկա 1
ընդամենը 20
62. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԸ.00.01 Ճարտարապետություն 2
63. Ե.23.01 Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր 1
64. Ե.23.02 Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն 2
65. Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում 2
ընդամենը 7 2
66. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը.00.01 Տեսական տնտեսագիտություն 1
67. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի էկոնոմիկա և կառավարում (մակրոէկոնոմիկա) 1
68. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (մարքեթինգ) 1
69. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (միկրոէկոնոմիկա) 1
70. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (կառավարում) 2
71. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (բնօգտագործման տնտեսագիտություն) 1
72. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (աշխատանքի տնտեսագիտություն) 1
73. Ը.00.03 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ (ֆինանսներ և վարկ) 2
74. Ը.00.03 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ (արժեթղթերի շուկա) 1
75. Ը.00.03 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ (մաքսային գործ) 1
76. Ը.00.05 Հաշվապահական հաշվառում և վիճակագրություն (հաշվապահական հաշվառում և աուդիտ) 1
77. Ը.00.06 Համաշխարհային տնտեսագիտություն (միջազգային տնտեսական հարաբերություններ) 2
78. Ը.00.08 Տնտեսագիտա-
մաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում (մաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում) 2
ընդամենը 17 2
79. Հայաստանի պետական ագրարային համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Զ.01.02 Բուսաբուծություն 1
80. Զ.01.03 Բույսերի պաշտպանություն վնասատուներից և հիվանդություններից 1
81. ԺԶ.00.01 Կենդանիների ոչ վարակիչ հիվանդություններ, վիրաբուժություն, ծննդագիտություն և դեղաբանություն 1
82. ԺԶ.00.03 Կենդանիների վարակիչ հիվանդություններ, սանիտարական փորձաքննություն, զոոհիգիենա 1
83. Ե.05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ 1
84. Ե.18.01 Բուսական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա 1
85. Ե.18.08 Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության տեխնոլոգիաներ, գործընթացներ և դրանց կառավարումը, ապրանքագիտություն 1
86. Ե.20.01 Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ 1
87. Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական ապահովում (հիդրավլիկ) 1
88. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի էկոնոմիկա և կառավարում (ագրարային տնտեսության տնտեսագիտություն և կառավարում) 1
89. Ը.00.03 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 1
90. Ը.00.05 Հաշվապահական հաշվառում և վիճակագրություն 1
91. ԻԴ.00.18 Կադաստր (հողաշինարարություն և հողային կադաստր) 1
ընդամենը 13
92. Երևանի պետական բժշկական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԴ.00.03 Ներքին հիվանդություններ 1
93. ԺԴ.00.06 Մանկաբուժություն 1
94. ԺԴ.00.09 Պաթոլոգիական անատոմիա և դատական բժշկություն 1
95. ԺԴ.00.12 Ստոմատոլոգիա 1
96. ԺԴ.00.15 Վիրաբուժություն 1
97. ԺԴ.00.20 Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում 1
98. ԺԴ.00.21 Ուրոլոգիա 1
99. ԺԵ.00.01 Դեղագիտություն 1
ընդամենը 8
100. Հայկական պետական մանկավարժական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Է.00.01 Հայոց պատմություն 1
101. Է.00.02 Համաշխարհային պատմություն 1
102. Ժ.01.09 Գրադարանագիտություն և մատենագիտություն 1
103. Ժ.02.03 Համեմատական տիպաբանություն 1
104. ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (անգլերեն) 1
105. ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (տնտեսագիտություն) 1
106. ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ինֆորմատիկա) 1
ընդամենը 7
107. Երևանի պետական կոնսերվատորիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ժէ.00.02 Երաժշտական արվեստ 3
ընդամենը 3
108. Երևանի պետական լեզվաբանական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ժ.02.08 Ռոմանական լեզուներ (ֆրանսերեն) 1
ընդամենը 1
109. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ժէ.00.03 Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1
110. ժէ.00.04 Արվեստի տեսություն և պատմություն 1
ընդամենը 2
111. Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան 21
ընդամենը 21
112. ՀՀ պետական կառավարման ակադեմիա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ ԻԳ.00.03 Հանրային կառավարում 2
113. ԺԲ.00.02 Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում 5
114. ԺԲ.00.06 Միջազգային իրավունք 1
115. Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 5
116. Ը.00.06 Համաշխարհային տնտեսագիտություն 1
ընդամենը 14
117. Մեխանիկայի ինստիտուտ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Ա.02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1
118. Մաթեմատիկայի ինստիտուտ Ա.01.01 Մաթեմատիկական անալիզ 1
119. Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ Ա.01.09 Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն 1
120. Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1
121. Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1
122. Ֆիզիոլոգիայի ինստիտուտ Գ.00.09 Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա 1
123. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Գ.00.03 Մոլեկուլային և բջջային կենսաբանություն 1
124. Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Է 00.01 Հայոց պատմություն 1
125. Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ա.04.03 Ռադիոֆիզիկա 3
126. Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ա.04.06 Ակուստիկա 1
127. Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1
128. Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ Ա.04.21 Լազերային ֆիզիկա 2
129. Բուսաբանության ինստիտուտ Գ.00.05 Բուսաբանություն 1
130. Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոն Գ.00.08 Կենդանաբանություն 1
131. Գ.00.11 Էկոլոգիա 1
132. Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ Գ.00.14 Կենսատեխնոլոգիա 1
133. Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոն Բ.00.03 Օրգանական քիմիա 1
134. Բ.00.04 Ֆիզիկական քիմիա 1
135. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ Բ.00.01 Անօրգանական քիմիա 1
136. Կենսաքիմիայի ինստիտուտ Գ.00.04 Կենսաքիմիա 1
137. Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ԻԴ.00.04 Ապարագիտություն, հրաբխագիտություն, լիթոլոգիա 1
138. Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ ԻԴ.00.08 Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման երկրաֆիզիկական մեթոդներ 1
139. Պատմության ինստիտուտ Է. 00.01 Հայոց պատմություն 1
140. Արևելագիտության ինստիտուտ Է. 00.02 Համաշխարհային պատմություն (արաբագիտություն) 1
141. Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Է. 00.03 Հնագիտություն 1
142. Տնտեսագիտության ինստիտուտ Ը. 00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 3
143. Ը.00.03 ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 2
144. Փիլիսոփայության սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ ԺԲ. 00.01 Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն 2
145. ԺԲ. 00.02 Հանրային իրավունք (սահմանադրական իրավունք) 1
146. ԺԲ. 00.06 Միջազգային իրավունք 1
147. Գրականության ինստիտուտ Ժ. 01.01 Հայ դասական գրականություն 1
148. Լեզվի ինստիտուտ Ժ. 02.01 Հայոց լեզու 1
149. Արվեստի ինստիտուտ ԺԷ.00.03 Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1
ընդամենը 40 6
150. Առողջապահության ազգային ինստիտուտ ՀՀ առողջապահության նախարարություն ԺԴ.00.03 Ներքին հիվանդություններ (ինֆեկցիոն) 1
151. ԺԴ.00.08 Ուռուցքաբանություն 1
152. ԺԴ.00.15 Վիրաբուժություն 1
ընդամենը 3 2
153. Երևանի ֆիզիկայի ինստիտուտ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1
154. Ա.04.16 Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 1
155. Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ Գ.00.14 Կենսատեխնոլոգիա 1
ընդամենը 3
156. Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Զ.01.02 Բուսաբուծություն 1
157. Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն Զ. 01.03 Բույսերի պաշտպանություն վնասատուներից և հիվանդություններից 1
ընդամենը 2 2
158. Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ էներգետիկայի նախարարություն Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ և դրանց կառավարումը 1
ընդամենը 1
159. Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բուհերում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով նախատեսված տեղեր 26
Ընդամենը 235 14
(հավելվածը փոփ. 05.06.08 N 563-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան