ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 575-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 227-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «2008 թվականի գարնանային զորակոչը կազմակերպելու մասին» N 227-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Յու. Խաչատուրով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի
պետ-պաշտպանության նախարարի առաջին
տեղակալ (հանձնաժողովի նախագահի
տեղակալ)»,
բ. 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար».
2) որոշման N 2 հավելվածում`
ա. Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովի կազմում «Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Է. Ապրիամով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ» բառերով,
բ. Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի կազմում «Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարությունների գծով գեներալ» բառերով,
գ. Արարատի մարզային զորակոչային հանձնաժողովի կազմում «Է. Ապրիամով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Կարապետյան - ՀՀ զինված ուժերի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ» բառերով,
դ. Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կազմում «Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար» բառերը փոխարինել «Վ. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ» բառերով,
ե. Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի կազմում «Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Կարապետյան - ՀՀ զինված ուժերի հրետանու վարչության պետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հունիսի 17
Երևան