ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2008 թվականի N 578-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հունիսի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 12-ի N 578-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Ա
ԸՆԴԱՄԵՆԸ - 990,263.1 -
այդ թվում`
Ա. Ներքին աղբյուրներ` ընդամենը - 990,263.1 -
այդ թվում`
2. Ֆինանսական ակտիվներ - 990,263.1 -
այդ թվում`
2.6. Այլ - 990,263.1 -
որից`
Ժամանակավորապես ազատ միջոցներ - 990,263.1 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 12-ի N 578-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բա-
ժինը Խում-
բը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - 990,263.1 -
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 700,000.0 -
այդ թվում`
05 Տրանսպորտ - 700,000.0 -
այդ թվում`
01 Ճանապարհային տրանսպորտ - 700,000.0 -
այդ թվում`
13. Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» և «Երևանի փողոցների վերականգնում» ծրագրերում առաջացած ֆինանսական միջոցների պակասուրդի փոխհատուցում - 700,000.0 -
ՀՀ ֆինանսների նախարարություն - 700,000.0 -
այդ թվում`
շենքերի և շինությունների շինարարություն - 700,000.0 -
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 290,263.1 -
այդ թվում`
06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ - 290,263.1 -
այդ թվում`
01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ - 290,263.1 -
այդ թվում`
36. Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրում առաջացած ֆինանսական միջոցների պակասուրդը փոխհատուցելու նպատակով - 290,263.1 -
ՀՀ քաղաքաշինության նախարարություն (387,017.5) (677,280.7) (967,543.8)
այդ թվում`
շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (387,017.5) (677,280.7) (967,543.8)
ՀՀ ֆինանսների նախարարություն 387,017.5 967,543.8 967,543.8
այդ թվում`
շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 387,017.5 967,543.8 967,543.8
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան