Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆՀ-114-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆՀ-114-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության մասին» ՆՀ-114-Ն հրամանագրի 1-ին կետի`

1) «ա» ենթակետով հաստատված կանոնադրության`

ա. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Պահպանության ծառայության պետն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:

Պահպանության ծառայության պետի առաջին տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը:

Պահպանության ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը՝ պահպանության ծառայության պետի ներկայացմամբ:»,

բ. 19-րդ կետում «գիտությամբ`» բառից հետո լրացնել «նրան փոխարինում է պետի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում`» բառերը.

2) «բ» ենթակետով հաստատված կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի (գաղտնի):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2008 թ. հունիսի 16

Երևան

ՆՀ-159-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։