ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2008 թվականի N 568-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի N 11 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող տեղաբնակ բնակիչների կողմից զբաղեցված` 570 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 77540 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել այդ տարածքներում բնակվող տեղաբնակ բնակիչներին` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվելու են նվիրառուների միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 199.1-ին տողով.
« 199.1. Երևանի Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենք հատ 1 1075.4 1075.4
».
2) ցանկի «Ընդամենը» տողում «359854.4» թիվը փոխարինել «360929.8» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հունիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 29-ի N 568-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ N 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՏԵՂԱԲՆԱԿ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՆՎԻՐԱԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Անունը, ազգանունը Բնակտարածության
հասցեն, սենյակների թիվը Անձնագրային
տվյալները Հատկացման
տարեթիվը Վերադաս
կառավարման մարմնի
համաձայնությունը
1 2 3 4 5 6
1. Բաբաջանյան Նունե քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, NN 114, 115 սենյակներ AF0207814 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
2. Հարությունյան Անաիդա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, NN 211, 212 սենյակներ AF0204141 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
3. Ռավոյան Արմինե քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, N 310 սենյակ AA0597449 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
4. Մելքոնյան Նինել քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, NN 311, 312 սենյակներ AF0689449 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
5. Բառնետտ Տաիսա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, N 314 սենյակ AA0393127 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
6. Հայրապետյան Աիդա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, NN 315, 316, 317 սենյակներ AA0574831 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
7. Կուջոյան Մանուշակ քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, N 318 սենյակ AF0599618 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
8. Մուսայելյան Ասմելիա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, NN 320, 321, 322, 323 սենյակներ AB0369655 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
9. Մադոյան Լուսիկ քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, NN 326, 327 սենյակներ AF0636762 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
10. Ասցատուրյան Սվետլանա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, N 408 սենյակ AF0441808 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
11. Ղուկասյան Սվետլանա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, N 410 սենյակ AF0373672 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
12. Մարտիրոսյան Համեստ քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, N 416 սենյակ AF0559779 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
13. Ալավերդյան Արթուր քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, N 505 սենյակ AF0599803 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
14. Թորոսյան Նելլի քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, NN 515, 516, 517 սենյակներ AF0249849 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
15. Պետրոսյան Արսեն քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, NN 518, 519, 520 սենյակներ AA0307846 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
16. Վարդանյան Սուսաննա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, NN 524, 525 սենյակներ AA0526427 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան