Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՎԻՐԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

20 մայիսի 2002 թ.

ք. Երևան N 388

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՎԻՐԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի 37-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի պահանջները, ինչպես նաև 14.05.02 թ. կայացած ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման հանձնաժողովի նիստի թիվ 10 արձանագրությունը

Հրամայում եմ՝

1. 2002 թ. առաջին եռամսյակի հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու համար երկրորդ անգամ կասեցնել «Ավիրազ» ՓԲԸ-ի ապահովագրական գործունեության լիցենզիայի գործողությունը:

2. Իրավաբանական գլխավոր վարչությանը՝ «Ավիրազ» ՓԲԸ-ի ապահովագրական գործունեության լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմում ներկայացնել դատարան:

Վ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։