Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 165.9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 165.9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 165.9. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումը

1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ մինչև սույն հոդվածի վերջը` Օրենք) և Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է հետևյալ պատասխանատվության միջոցների կիրառումը.

1) Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաև «ա», «բ» և «գ» կետերով սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձևը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

2) Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

3) Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը խախտելն առաջացնում է նախազգուշացման հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

4) Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

5) Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

6) Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

7) Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

8) Օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

9) Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

10) Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

11) Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

12) Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով.

13) Օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

2. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից Օրենքի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։