Հոդված 1
Հոդված 1.
«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» կետով՝
«ժը) թանկարժեք մետաղների դիլերներ՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, այդ թվում՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձինք:»: