Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով՝
«2.1. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:
Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու պահից հիփոթեքային կառավարչին է անցնում հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարումը:»: