ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 հունիսի 2008 թ.
ք. Երևան N 04-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1. Ուժը կորցրած ճանաչել հավելվածի 47-րդ կետը:
2. Հավելվածը լրացնել նոր 175-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
175 Դատական դեպարտամենտի հասարակայնության և լրատվամիջոցների
հետ կապերի մասնագետ առաջատար, 1-ին 1
3. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 243.1-րդ կետով.
243.1 Դատական դեպարտամենտի հասարակայնության և լրատվամիջոցների
հետ կապերի կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին 1
4. Հավելվածի 244-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «5» թիվը փոխարինել «7» թվով:
5. Հավելվածի 260-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «4» թիվը փոխարինել «2» թվով:
Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի նախագահ Հ. Մանուկյան