Հոդված 6. Մաքսային արժեքը
Հոդված 6. Մաքսային արժեքը
Մաքսային հարկման ենթակա ապրանքների և այլ առարկաների մաքսատուրքերի հաշվարկումը կարող է կատարվել դրանց մաքսային արժեքի հիման վրա, այսինքն` այն գումարի, որը դրանց համար փաստորեն վճարվել կամ ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին:
Մաքսային արժեքը ներառում է` հաշիվ-ապրանքագրում նշված գինը առանց հաշիվ-ապրանքագրում առանձին տողով նշված ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև հաշիվ-ապրանքագրի մեջ չմտցված հետևյալ փաստացի ծախսերը.
1) փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրության ծախսերը` մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանային անցակետը.
2) կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.
3) մտավոր (ինտելեկտուալ) սեփականության օբյեկտների օգտագործման վճարը, որը վերաբերում է տվյալ ապրանքներին և այլ առարկաներին, և որը ներմուծողը (արտահանողը) պետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն վճարի որպես դրանց ներմուծման (արտահանման) պայման:
Մաքսային արժեքը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով հարկման ենթակա ապրանքները և այլ առարկաները տեղափոխելիս:
Հայտարարագրում ապրանքատիրոջ կողմից ապրանքների և այլ առարկաների ոչ իրական արժեք կամ գին նշելու դեպքում, կամ այն որոշելու կամ ստուգելու անհնարինության դեպքում ապրանքի մաքսային արժեքը որոշում են մաքսային մարմինները, համաձայն`
1) ապրանքների և այլ առարկաների ծագման երկրի նույն ապրանքների և այլ առարկաների գործող մեծածախ գների.
2) ապրանքների և այլ առարկաների ծագման երկրի համանման ապրանքների և այլ առարկաների գործող մեծածախ գների.
3) այդ ապրանքների և այլ առարկաների հաշվարկային արժեքի.
4) ապրանքների և այլ առարկաների արտահանման կամ ներմուծման նվազագույն հսկիչ գների, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ:
Մաքսային արժեքի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11, լրաց., փոփ., խմբ. 09.09.97 ՀՕ-139)