Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-05-25-ից մինչև 1998-09-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-09-13Բացել ARLIS-ում

041.002315.01.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 1998 թվականի N 23

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների, այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի աշխատողների թվաքանակը 265 միավոր:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի տեղակալների թվաքանակը 3 միավոր` տեղակալ, տեղակալ-վերահսկողության ծառայության պետ, տեղակալ-քարտուղարության պետ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքի մասին» N 650 որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 23 ՈՐՈՇՄԱՆ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմ

ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմ

Վերահսկողական ծառայություն

Քարտուղարություն

Իրավաբանական վարչություն

Տնտեսագիտական վարչություն

Տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչություն

Սոցիալական հարցերի վարչություն

Վարչական մարմինների վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Կադրերի վարչություն

Ազգային ժողովի հետ կապերի վարչություն

Գործերի կառավարչություն

Հաշվապահական հաշվառման վարչություն

(Հավելվածը լրաց. 07.05.98 N 227)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար, օպերատիվ հարցերի

նախարար Շ. Կարամանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։