ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 1997 թվականի N 13
քաղ. Երևան
1. Հաստատել
1.1. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997-98 թթ. առաջնային խնդիրների ծրագիրը (հավելված 1):
1.2. (կետն ուժը կորցրել է 24.06.98 N 30)
1.3. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի և հասարակայնության ու զանգվածային լրատվամիջոցների փոխհարաբերությունների կարգը (հավելված 3):
ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի նախագահ Վ. Մովսեսյան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ.
սեպտեմբերի 12-ի թիվ 13 որոշմամբ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
N Խնդիրներ հիմնական
կատարող համակա-
տարող ժամկետները Ծանոթություն
1997
III 1997
IV 1998
I 1998
II 1998
III 1998
IV
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1. ՀՀ էներգետիկայի
Հանձնաժողովի ֆինանսավորում ՀՀ կառավար-
ություն Կատարված է
2. ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի
կազմակերպավարչական կառուցվածքի մշակում և աշխատակազմի ձևավորում էներգետիկ.
ՀԱՆՁՆԱԺՈՂ. Կատարված է
3. ՀՀ էներգետիկայի
Հանձնաժողովին
համապատասխան
տարածքի և
գույքի տրամադրում ՀՀ կառավար-
ություն Կատարված է
4. ՀՀ էներգետիկայի
Հանձնաժողովին
կազմ. տեխնիկայի
տրամադրում HAGLER
BAILLY
5. ՀՀ էներգետիկայի
Հանձնաժողովի
և աշխատակազմի
համար հատուկ ուսուցման կազմակերպում
և իրագործում HAGLER
BAILLY
The
World
Bank
6. ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի ներքին կանոնակարգի, այդ թվում` էներգետիկ.
ՀԱՆՁՆԱԺՈՂ.
6.1. ստորաբաժինների գործունեության
կանոնակարգի; -,,-
6.2. աշխատակազմի
պաշտոնական
հրահանգների; -,,-
6.3. նիստերի անցկացման
կարգի -,,- HAGLER
BAILLY
6.4. Հասարակական և
լրատվական միջոցների հետ փոխհարաբերությունների իրականացման կարգի -,,- HAGLER
BAILLY
6.5. Հիմնական գործունեության հաշվետվության
օրինակելի ձևերի և հաշվետվության
ներկայացման կարգի; -,,- HAGLER
BAILLY
6.6. Գործունեության հաջորդ
տարվա ծրագրի մշակման և ներկայացման կարգի; -,,- HAGLER
BAILLY
6.7. «Գաղտնի հատուկ նշումով փաստաթղթերի ձևակերպման կարգի; -,,-
6.8. ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի
գործունեության
իրավաէթիկական նորմերի մշակում -,,- HAGLER
BAILLY
7. ՀՀ էներգետիկայի Հանձնաժողովի
գործունեությունը
կարգավորող փաստաթղթերի,
այդ թվում` -,,-
7.1. Սակագների վերանայման
դիմումի ձևի և
հիմնավորող
փաստաթղթերի
ցանկի (ըստ առանձին ոլորտների); -,,- HAGLER
BAILLY
7.2. Սակագների վերանայման առաջարկության
ընդունման, քննարկման,
անկախ փորձաքննման և հաստատման (մերժման) կարգի; -,,- HAGLER
BAILLY
7.3. Սակագները հիմնավորող փաստաթղթերի ձևակերպման մեթոդական ցուցումների; -,,- HAGLER
BAILLY
7.4. Լիցենզիա ստանալու դիմումի օրինակելի ձևի,
ներկայացվող փաստաթղթերի ցանկի և օրինակելի ձևերի; -,,- HAGLER
BAILLY
7.5. Լիցենզիա ստանալու
համար ներկայացված փաստաթղթերի ընդունման, քննարկման,
անկախ փորձաքննության և լիցենզիայի տրման կարգի; -,,- HAGLER
BAILLY
7.6. Լիցենզիայի օրինակելի ձևերի (ըստ առանձին ոլորտների); -,,- HAGLER
BAILLY
7.7. Նոր կառուցվող օբյեկտների լիցենզավորման կարգի; -,,- HAGLER
BAILLY
7.8. Լիցենզիայի գործողության դադարեցման կարգի; -,,- HAGLER
BAILLY
7.9. Լիցենզիայի պայմանների փոփոխման կարգ,
ներկայացվող փաստաթղթերի ցանկ և օրինակելի ձևերի; -,,- HAGLER
BAILLY
7.10. Լիցենզիա ունեցող անձանց նկատմամբ տույժերի կիրառման կարգի; Էներգետիկ
հանձնաժողով
Արդ. նախ.
7.11. Լիցենզավորվող անձանց ֆինանսական
երաշխիքների
ձևերի և այդ երաշխիքների ներկայացման կարգի; Էներգետիկ
հանձնաժողով HAGLER
BAILLY
7.12. Լիցենզավորման
գործառույթի
հետ կապված ծախսերի հատուցման կարգի; Էներգետիկ
հանձնաժողով Ֆին.և.Էկոնոմ.
նախ.
7.13. Լիցենզավորման
փաստաթղթերի ձևակերպման մեթոդական ցուցումների; Էներգետիկ
հանձնաժողով HAGLER
BAILLY
7.14. Էներգակիրների
ներմուծման համար կազմակերպվող
մրցույթի անցկացման
կարգի և մրցույթին
ներկայացվող փաստաթղթերի ցանկի և օրինակելի ձևերի; -,,- Էներգետիկ
նախ.
7.15. Տնտեսվարող անձանց միջև կնքվող մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերի (ըստ առանձին ոլորտների); -,,- -,,-
7.16. Տնտեսվարող անձանց միջև կնքված պայմանագրերի գրանցման կարգի; -,,-
7.17. Տնտեսվարող անձանց
միջև առաջացած տարաձայնությունների քննարկման կարգի; -,,-
7.18. սպառողների հարցադրումների քննարկման կարգի; -,,-
7.19. Տնտեսվարող անձանց ֆինանսական
(հաշվապահական) հաշվետվության օրինակելի
ձևերի և այդ
հաշվետվությունների ներկայացման կարգի, -,,- Ֆին.և.Էկոնոմ.
նախ.
7.20. Էլեկտրական էներգիայի արտադրության քվոտավորման կարգի; -,,- -,,-
7.21. ՀՀ էներգետիկ հաշվեկշռի օրինակելի ձևերի մշակում; -,,-
8. ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի հիմնական գործունեություն -,,-
8.1. Էլեկտրական էներգիայի արտադրման,
հաղորդման և բաշխման սակագների վերանայում -,,-
8.2. Բնական գազի բաշխման
սակագնի վերանայում, բնակչության և նրանց հավասարեցրած սպառողների սակագների սահմանում -,,-
8.3. Ջերմային էներգիայի
արտադրման, հաղորդման և բաշխման սակագների վերանայում -,,-
8.4. Փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների հաստատում -,,-
8.5. Փոքր ՀԷԿ-երի լիցենզավորում -,,-
8.6. Էլեկտրաէներգիայի,
բնական գազի և ջերմային էներգիայի պահանջարկի կանխատեսում, էլեկտրական էներգիայի արտադրության բնագավառում -,,- Էներգ.
նախ.
8.7. Էլեկտրաէներգիայի,
բնական գազի և ջերմային էներգիայի սակագների կանխատեսում -,,-
8.8. ՀՀ էներգետիկայի
Հանձնաժողովի
գործունեության ծրագրի և անցած ժամանակաշրջանում կատարված աշխատանքների հաշվետվության մշակում -,,- HAGLER
BAILLY
8.9. Էներգետիկայի բնագավառի տնտեսվարող անձերի լիցենզավորում -,,-
8.10. Տնտեսվարող անձերի ֆինանսական
հաշվետվությունների ուսումնասիրում և փորձաքննում -,,-
9. Այլ նախարարությունների կողմից մշակվող փաստաթղթերի համաձայնեցում
9.1. Էլեկտրաէներգիայից օգտվելու կանոնները Էներգետիկ.
հանձնաժող. և Էներգ. նախ. ՀՀ Կառավարության
որոշում
9.2. Ջերմային էներգիայից օգտվելու կանոնները -,,- -,,-
9.3. Բնական գազից
օգտվելու կանոնները -,,- -,,-
9.4. ՀՀ նավթի և
գազի մասին օրենքը Ֆին.և.Էկոն.
նախ.
ՀՀ օրենք, ՀՀ ԱԺ
9.5. Էներգախնայողության մասին ՀՀ օրենքը -,,- -,,-
9.6. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման մասին ՀՀ օրենքը -,,- -,,-
9.7. Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի ապօրինի սպառման դեպքում պատասխանատվության սահմանում -,,- Արդարադատության
նախարարություն Գործող օրենքների,
օրենսդրական ակտերի ցանկը և անհրաժեշտ լրացումներ
9.8. Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարումների դադարեցման (սահմանափակման) կարգ -,,- ՀՀ կառավարության
որոշում
9.9. Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագների օբյեկտիվ գնահատման նպատակով տնտեսվարող անձերի հիմնական միջոցների միջազգային ստանդարտներին համապատասխան վերագնահատում -,,- Ֆին. և
էկոնոմ.
նախարարություն -,,-
9.10. «Էներգապետհսկողություն» ԳՎ-ի գործունեության կանոնակարգ -,,- -,,-
9.11. Ազգային էլ.ցանցի կենտրոնական կարգավորման ծառայության և բնական գազի փոխադրման համակարգի կենտրոնական կարգավորական ծառայության կանոնակարգ -,,- Կանոնակարգեր, ՀՀ Արդարադատության
նախար. գրանցում
9.12. Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգերի սահմանազատում -,,- Էներգետիկայի նախ.
կոլեգիայի որոշում
9.13. Բնական գազի տեղափոխման և բաշխման համակարգերի սահմանազատում -,,- -,,-
9.14. Ջերմային էներգիայի արտադրության հաղորդման և բաշխման համակարգերի սահմանազատում Էներգ. նախ. և մարզային ՊՁ-եր ՀՀ Կառավարության
որոշում
9.15. Ջերմային էներգիայի սպառման հաշվառման հաշվարկային մեթոդիկա -,,- -,,-
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ Վ. Մովսեսյան
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ.
սեպտեմբերի 12-ի թիվ 13 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
(ՀԱՎԵԼՎԱԾՆ ուժը կորցրել է 24.06.98 N 30)
Հավելված 3
Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. սեպտեմբերի 12-ի թիվ 13 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, էներգետիկայի հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Իր գործունեության հրապարակայնությունն ապահովելու համար հանձնաժողովը նիստերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում զանգվածային բոլոր լրատվամիջոցներին:
2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը հասարակայնության և լրատվամիջոցների հետ իր հարաբերություններն իրականացնում է մեթոդական իրավաբանական վարչության միջոցով, որի կազմից հանձնաժողովի նախագահի հրամանով նշանակվում է լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքների պատասխանատու անձ:
3. Հանձնաժողովի` լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքների պատասխանատու անձը.
● հանձնաժողովի հերթական նիստից 2 օր առաջ զանգվածային լրատվամիջոցներին հեռախոսագրով տեղյակ է պահում նիստի օրակարգի բովանդակության, անցկացման վայրի և ժամի մասին: Ցանկացած լրատվամիջոցների ներկայացուցիչ կարող է հանձնաժողովի նիստին ներկա լինել` առանց նախնական պայմանավորվածության: Նիստից անմիջապես հետո լրագրողները կարող են հարցեր ուղղել հանձնաժողովի նախագահին կամ անդամներին.
● ապահովում է հանձնաժողովի որոշումների և հայտարարությունների հրապարակումը պաշտոնական մամուլով, ռադիոյով և հեռուստատեսությամբ (հիմնականում ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալության միջոցով).
● ապահովում է հանձնաժողովի որոշումների և նորմատիվ ակտերի մատչելի լուսաբանումն ու պարզաբանումը պարբերական մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ` հանձնաժողովի նախագահի կամ անդամների հետ հարցազրույցների կազմակերպման միջոցով:
Հանձնաժողովի անդամների հետ հարցազրույցի կազմակերպման մասին նախապես տեղեկացվում է հանձնաժողովի նախագահը.
● հանձնաժողովի գործունեությանը, էներգահամակարգում իրականացվող բարեփոխումներին և սակագնային քաղաքականությանը հասարակայնությանը իրազեկ դարձնելու և հրապարակայնություն ապահովելու նպատակով, պարբերաբար, հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, կազմակերպում է մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ` ապահովելով հնարավորին չափ մեծ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը: Ճեպազրույցի ընթացքում լրագրողներին թույլատրվում է կատարել նկարահանումներ և ձայնագրություններ:
● Հանձնաժողովի պաշտոնական հայտարարության տեքստը ասուլիսից, ճեպազրույցից առաջ կամ ընթացքում բաժանվում է լրագրողներին:
● հետևում է զանգվածային լրատվամիջոցների կողմից հանձնաժողովի աշխատանքի, ընդունած որոշումների, ասուլիսների և ճեպազրույցների արդյունքների լուսաբանմանը: Տեղեկատվական անճշտություններ կամ փաստերի աղավաղման դեպքեր նկատելիս` անմիջապես ապահովում է համապատասխան հերքման հրապարակումը` նույն լրատվամիջոցով.
● հատկապես սակագների փոփոխման վերաբերյալ ընդունված որոշումների առնչությամբ հանձնաժողովի նախագահի, անդամների հետ կազմակերպում է ասուլիսներ, ճեպազրույցներ, հարցազրույցներ` սպառողներին համոզիչ կերպով պարզաբանելու սակագների փոփոխման օբյեկտիվությունն ու անհրաժեշտությունը.
● սպառիչ պատասխան է տալիս հանձնաժողովի գործունեության հետ կապված լրագրողներին հուզող ընթացիկ հարցերին` համաձայնեցնելով հանձնաժողովի ղեկավարության հետ:
4. Հանձնաժողովի աշխատակիցների կողմից զանգվածային լրատվամիջոցներին տեղեկատվություն հաղորդելը կամ հարցազրույց տալը` համաձայնեցվում է նախագահի հետ:
5. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը հրատարակվում են համաձայն սահմանված կարգի և գործող օրենսդրության պահանջների:
ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի նախագահ Վ. Մովսեսյան