ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիսի 2008 թվականի N 709-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Ռիթմ Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Լյովա Կարապետյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Նշան Այվազյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«ԱՄԱ-ՏԵՔ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Աշոտ Հովհաննիսյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Երևանի քաղաքապետարանի բժշկական օգնություն և սպասարկում
«Գրիգոր Նարեկացի ԲԿ» ՓԲԸ (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար` Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 22.05.2008 թ. N 709-Ա հրաման)
հ/հ Ֆիզ. անձ-(անուն, ազգանուն) իրավ. անձ-(անվանումը) Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը
Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը
Գործողության ժամկետը
1 «Ալֆա Ֆարմ» ՍՊԸ ք. Երևան, Ջրաշատի 1 Կ-XX-001141 22.05.08 205 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Գ. Նժդեհի 16 շ., թիվ 30 անժամկետ
2 «Ռիթմ Ֆարմ» ՍՊԸ ք. Երևան, Թոթովենցի 11/2շ. բն. 34 Կ-XX-001142 22.05.08 198 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Շիրակի փող.,շ.18 անժամկետ
3 Ա/Ձ Լյովա Կարապետյան ք. Արթիկ, Անկախության 22-2 Ա-XX-000467 22.05.08 201 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք., Արթիկ, Աբովյան փող., թիվ 21/1 անժամկետ
4 Ա/Ձ Նշան Այվազյան ք. Աշտարակ, Սիսակյան 35 Ա-XX-000466 22.05.08 197 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Աշտարակ, Սիսակյան 35 անժամկետ
5 «ԱՄԱ-ՏԵՔ» ՍՊԸ ք. Երևան, Օհանովի 8, բն. 20 Կ-XX-001143 22.05.08 216 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք., Երևան, Բագրատունյաց 1-ին նրբ., շ.11, 1ա անժամկետ
6 Ա/Ձ Աշոտ Հովհաննիսյան ք. Դիլիջան, Կալինինի փող., տուն 146 Ա-XX-000288 22.05.08 199 Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) ք. Դիլիջան, Կալինինի փող., տուն 146 անժամկետ
7 «Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի ԲԿ» ՓԲԸ ք. Երևան, Նոր– Արեշ, 22-րդ փող. Կ-XX-001205 22.05.08 192 Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն, ուրոլոգիական, սրտաբանական, (մանկական), ակնաբանական (մանկական), քիթ-կոկորդ– ականջաբանական (օտորինոլարինգոլոգիական (մանկական), վիրաբուժական (մանկական), նյարդաբանական (մանկական)) ք. Երևան, Նոր– Արեշ, 22-րդ փող անժամկետ